Վերահաստատվել է ՀՀ ազգային արժույթով պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշը «BB-/B» մակարդակում

Հենց այսպես էլ աշխատում ենք. «2022 — 2025թթ. ՀՀ-ում միջին տնտեսական աճը կազմել է 7.8%, ինչը գործակալության կողմից գնահատվող 143 սուվերեն պետությունների շարքում ամենաարագ աճի տեմպերից մեկն է»:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ շարունակելով․

««S&P Global Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի արտարժույթով և ազգային արժույթով պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշը «BB-/B» մակարդակում, իսկ հեռանկարը՝ վերանայել «կայուն»-ից «դրական»:

Կանխատեսման վերանայումն արտացոլում է գործակալության գնահատականը տարածաշրջանային, աշխարհաքաղաքական և անվտանգային դինամիկայի բարելավման հնարավորության վերաբերյալ, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ու առևտրային հարաբերությունների կարգավորման գործընթացում հետագա առաջընթացի առումով։

«S&P Global Ratings»-ը դրական է գնահատել ՀՀ տնտեսական աճի հեռանկարները։ ԿԲ միջազգային պահուստների ավելի բարձր մակարդակը և ճկուն փոխարժեքը կնպաստեն հնարավոր անսպասելի արտաքին ցնցումների չեզոքացմանը։

Գործակալության կանխատեսմամբ՝ Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճը 2026թ. կկազմի 5.3%, իսկ 2027թ.՝ 4.8%»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ