Իրանում հրապարակվել է ցույցերի ժամանակ զոհվածների ամբողջական ցուցակը

Իրանում հրապարակվել է 2025-ի վերջից այս տարվա հունվարի կեսերը երկրում տեղի ունեցած ցույցերի ժամանակ զոհվածների ամբողջական ցուցակը:

«Կառավարությունը, հավատարիմ մնալով լիակատար թափանցիկության խոստմանը, հրապարակում է ցույցերի ընթացքում զոհված 3117 անձի ամբողջական ցուցակը, որոնց թվում է ոստիկանության 200 սպա»,- հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին:

Ավելի վաղ Իրանի իշխանությունները հրապարակել էին ցույցերի ժամանակ զոհված 2 986 մարդու ցուցակը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ