![]()
«Վարչապետի հետ հյուրընկալել ենք Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի սաներին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկինըՙ Աննա Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանը հիմնվել է 1976 թվականին, Կանոգա Պարկում՝ Սուրբ Պետրոս եկեղեցու և ՀԲԸՄ-ի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ։
Կոչվել է բարերարներ Մարի Մանուկյանի, Սարգիս և Սեդա Դեմիրճյանների անուններով։ Ունի մանկապարտեզ, տարրական և միջնակարգ բաժիններ, թատերախումբ, պարախումբ, երգչախումբ, մարզական խմբեր։
![]()
Անգլերենով դասավանդվող պետական ծրագրին զուգահեռ ուս ուցանվում են հայոց լեզու, գրականություն, պատմություն, կրոն, երգերաժշտություն: Աշակերտների թիվը՝ 950: Հրատարակում է տարեգիրք, պարբերաթերթ, աշակերտական թերթ։
Posted by Anna Hakobyan on Friday, June 21, 2019
![]()