ՀՀ մարզերում ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերվել

Փետրվարի 20-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հանրապետության բոլոր մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն։

Հայտնաբերվել է՝

5 ինքնաձիգ,
2 հրացան,
2 մարտական ատրճանակ,
5 գազային ատրճանակ,
230 հատ տարբեր տրամաչափի փամփուշներ,
10 դանակ և կռփազենք։

ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ