![]()
Պատմության և գրականության քննությանը 9-րդ դասարանցիներն այս տարի առաջին անգամ էսսե կգրեն: Նորամուծության նպատակը աշակերտների վերլուծական հմտությունների զարգացումն է: Մինչ աշակերտներին բացատրելը, թե ինչպես պետք է գրել վերլուծական այդ աշխատանքը, ուսուցիչներն իրենք են վերապատրաստվում: Դասընթացները ԿԶՆԱԿ հիմնադրամը սկզբում հեռավար է անցկացրել, հետո հասկացել, որ կա նաև դեմ առ դեմ հանդիպման կարիք:
![]()