Անհայրենիք ու անդավանանք իրականության պատասխանատուն մեկ անձ է․ Հայ Եկեղեցու Բարենորոգման գործընթացն անկասելի է

Հայր Աղան Երնջակյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ՀՀ-ից դուրս տեղի ունեցած եպիսկոպոսական հավաքին։

«Եպիսկոպոսական հավաքից մեկ օր անց։

1. Ամիսներ շարունակ խոսվեց Եպիսկոպոսական ժողով գումարելու անհրաժեշտության մասին…ժողովը հրավիրվեց առանց Օրակարգի։

2. Հայ Եկեղեցու հոգևոր բարձրագույն ժողովը հրավիրվեց Հայ Եկեղեցու և Հայաստանի սահմաններից դուրս` Ավստրիայի կաթոլիկ վանքում։

3. Հրավիրվեց Եպիսկոպոսաց ժողով, սակայն ժողովական արքեպիսկոպոսների 10%-ն այդպես էլ հրավեր չստացավ։

4. Հրավիրված ժողովը փոխակերպվեց հավաքի։

5. Հայ Եկեղեցու 25 եպիսկոպոսների հավաքը հանդես եկավ միայն քաղաքական հայտարարություններով… ոչ մի հոգևոր որոշում, ոչ մի հոգևոր ծրագիր և նախաձեռնություն, ոչ մի քրիստոնեական պատգամ…

6. Կազմակերպվեց եպիսկոպոսների հանդիպումը կաթոլիկ կարդինալի հետ կաթոլիկ տաճարում…չկազմակերպվեց հանդիպում Ավստրիայի հայ համայնքի հետ։

7. Աղոթքներ հնչեցին կաթոլիկ եկեղեցիներում, իսկ 1972թ Վազգեն Ա կաթողիկոսի ձեռամբ օծված Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի չայցելեցին Ավստրիա ժամանած Հայ եկեղեցու Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցները (գուցե Ավստրիայում էլ էին բռնաճնշվում)

Անհայրենիք ու անդավանանք այս իրականության պատասխանատուն միայն մեկ անձ է, իսկ Հայ Եկեղեցու Բարենորոգման գործընթացն անկասելի է»,- ասվում է գրառման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ