Կարող են լավ հնարավորություններ ի հայտ գալ․ Անկարան աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

Անկարան աջակցում է Հայաստանի հետ կարգավորման գործընթացին:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

«Կարգավորում ասելով՝ նկատի ունենք նաև տնտեսական հարաբերությունների կարգավորումը։ Մենք կարող ենք զարգացնել շփումներն այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։ Այստեղ կարող են լավ հնարավորություններ ի հայտ գալ։

Հայաստանը կարող է նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ նախագծերի մաս դառնալ: Հույս ունենք, որ տարածաշրջանային գործակցությունն այնպես կզարգանա, որ բոլորը կշահեն»,- մանրամասնել է Բայրաքթարը։։

Բայրաքթարը հիշեցրել է նաև «կանաչ միջանցքի» նախագծի մասին, որին ներգրավված են Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Բուլղարիան: Այն նախատեսում է վերականգնվող աղբյուրներից, այդ թվում՝ Նախիջևանում արտադրված էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Թուրքիա և Եվրոպա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ