![]()
Հայաստան-Հնդկաստան համագործակցության շրջանակում դեղամիջոցի նոր խմբաքանակ է տրամադրվել «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին։ Այն պաշտոնապես հանձնել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ Այս անգամ մատակարարվել է 21 հազար 600 դեղապատիճ։
Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
![]()
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ողջունելով դեսպանին, կարևորել է Հայաստան-Հնդկաստան համագործակցության շարունակական զարգացումը՝ հատկապես առողջապահության ոլորտում։ Նա ընդգծել է, որ բարեգործական այս նախաձեռնությունը էական նշանակություն ունի թալասեմիայով ապրող երեխաների բուժման համար, հատկապես, որ կենսական նշանակության դեղամիջոցը տրամադրվում է անվճար։ Միաժամանակ, կարևորվել է գործընկերության ընդլայնումը և նոր համատեղ ծրագրերի իրականացումը՝ ի նպաստ պացիենտների բուժման արդյունավետության բարձրացման։
![]()
Այցի ընթացքում կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանի ուղեկցությամբ կազմակերպվել է շրջայց, ներկայացվել են կենտրոնի աշխատանքները և բուժական հնարավորությունները։
![]()