![]()
«TRIPP-ի գործունեությունը և խաղաղության լավատեսությունը կապված են Թրամփի անձի հետ, չենք կարող մեզ թույլ տալ մերժել որևէ հրավեր»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վաշինգտոնում Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին մասնակցությանը:
Դալլաքյանը կարծիք է հայտնում, որ TRIPP նախագիծը Ռուսաստանի տարածաշրջանից գնալու մասին է: Միաժամանակ նա նկատում է. «ՀՀ-ն միայնակ չպետք է մնա ռուսական վտանգի առջև, իսկ Ռուսաստանը տարածաշրջանից դուրս կգա, եթե երկաթուղուց հրաժարվի»:
Քաղաքագետն այն համոզմանն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնապահների՝ Վաշինգտոնում ցուցարարներին ծեծելը հայ-ադրբեջանական պրոցեսների վրա չի ազդի:
Խոսելով ներքաղաքական հարցերի մասին և ընդդիմության այն հատվածի, որ ռուսական ուղեծիրն են նախընտրում, Դալլաքյանն ասում է. «Նայեք՝ այս մարդկանց ֆինանսական հոսքերը, բիզնեսները որտեղ են, բա ո՞ւմ պետք է պաշտպանեն»:
Ըստ նրա՝ Դաշնակցությունը երբեք հեղինակություն չի ունեցել, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ականջներից ձգած, տարել, կոալիցիա են կազմել:
Դալլաքյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()