![]()
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Երևանի մի շարք հատվածներում խուզարկություններ են իրականացնում։
ՆԳՆ-ից հաստատեցին մեր տեղեկությունը՝ մանրամասներ չհայտնելով։
«ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ մայրաքաղաքի շուրջ 40 հասցեներում իրականացնում են խուզարկություններ»,- հայտնեցին կառույցից:
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Արմավիրի մարզի մի շարք հատվածներում, այդ թվում՝ Մերձավանում, խուզարկություններ են իրականացնում։
![]()