![]()
Նախկին՝ հեղափոխությունից հետո նշանակված ու կարճ պաշտոնավարած ոստիկնապետ Վալերիյ Օսիպյանի ու նրա կնոջ՝ Լուսինե Թադեւոսյանի ապօրինի ծագում ունեցող գույքի գործով ՀՀ Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։ Նշենք, որ հայցադիմումը դատարանն ստացել է փետրվարի 18-ին։ Փետրվարի 19-ին էլ հայցապահանջը դատարանն ընդունել է վարույթ:Գործով դատավորը Կարապետ Բադալյանն է։
Նշենք, որ 2018թ․ իշխանափոխությունից հետո մայիսի 10-ին Օսիպյանը նշանակվեց ոստիկանապետ։ Այնուհետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2019թ․ սեպտեմբերի 18-ի որոշմամբ Օսիպյանը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական։ Օրեր անց՝ հոկտեմբերի 7-ին, ազատվեց վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:
Հավելենք, որ «Մարտի 1»-ի վարույթի շրջանակներում հարուցված քրեական հետապնդման շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Վ․ Օսիպյանը, որը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի տեղակալն էր։ Ռ․ Մելքոնյանը եւս մեղադրյալ կարգավիճակ ունի։
![]()