![]()
Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամը, որն իր կարգալուծության հարցը վիճարկել է դատարանում, «Հայկական ժամանակ»-ի տաղավարում անհիմն է համարում այն պնդումները, թե պետությունը չի կարող միջամտել եկեղեցու գործերին:
«Եթե երկու 8 տարեկան երեխայի եկեղեցին որոշի պսակել, պետությունը խառնվի, պիտի ասեն՝ ինչու եք խառնվում մեր ծեսերին: Կտրիճ Ներսիսյանը պետության օրենքներից իրեն վեր է դասում, իր արհամարհանքն է ցույց տալիս դրանց նկատմամբ»,- օրինակ է բերում նա:
Անդրադառնալով Ավստրիայում անցկացված Եպիսկոպոսաց հավաքին՝ վերջինս այն ամոթալի է որակում՝ ընդգծելով՝ եպիսկոպոսները ոչ թե եկեղեցու, այլ անձնական շահի համար էին հավաքվել այնտեղ. «Եթե Կտրիճ Ներսիսյանը մի առավոտ արթնանա ու ասի՝ Քրիստոսը Աստված չէ, 25 եպիսկոպոսները նույնը կասեն»:
Հոգևորականը համոզմունք ունի, որ Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) գաղափարները կիսողները ոչ թե հոգևորական են, այլ կղերական:
Միաժամանակ Տեր Արամը նկատում է. «Վազգենյան դպրանոցում անդամախեղման դեպք է եղել, եկեղեցին ծածկադմբոց է արել»:
Հոգևոր հովվի խոսքով՝ Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան) ձեռնտու է, որ որոշ եպիսկոպոսներ մնան կալանավորված, ինչը նրան ընտրություններին ընդառաջ հնարավորություն կտա արդարանալու, թե հալածվում են:
Արամ քահանա Ասատրյանը ուշագրավ հայտարարություն է անում՝ հրավիրելով իրավապահների ուշադրությունը. «Ինֆորմացիա ունենք, որ Կտրիճ Ներսիսյանը, նրա եղբայրը և մեկ այլ հոգևորական Մայր Աթոռի դիմաց մեքենա են կանգնեցրել և ինչ-որ իրեր դուրս հանել»:
Նա թեև այն համոզմանն է, որ իշխանությունը զսպում է Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան), իր խոսքով, գազանությունները, սակայն չի բացառում, որ փորձեն կաթողիկոսությունը երկրից դուրս հանել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()