Հայտնաբերվել է մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա․ 37-ամյա տղամարդը կալանավորվել է․ տեսանյութ

Մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն իրացրել են փետրվարի 13-ին։

Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, Երևանի պարեկների հետ համագործակցելով՝ քրեական ոստիկանները Երևանի Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերուկում ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Արարատի մարզի բնակիչ 37-ամյա տղամարդու։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ կիլոգրամ 218 գրամ մարիխուանա։ 37-ամյա տղամարդը կալանավորվել է։ Հանգամանքները պարզվում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ