Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել քոչարյանի դիմումը

4 դիմումներից 2-ը ընդունվել են, 2-ը մերժվել:Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում այսօր որոշում է կայացվել վարույթ ընդունել Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականությունը քննելու Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ ռոբերտ քոչարյանի դիմումը:

Գործի դատաքննությունը նշանակվել է օգոստոսի 29-ին: Այս մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը:

Լուրը լրագրողների հետ զրույցում հաստատեց նաև Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը․ — «Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Հայաստանի երկրորդ նախագահ ռոբերտ քոչարյանի դիմումը քրեական դատավարության 135 և 35 հոդվածների սահմանադրականության վերաբերյալ և քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի կապակցությամբ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ