ԱՄՆ ներգաղթային վիզայի՝ 16 տարին լրացած դիմորդները պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք

16 տարին լրացած ներգաղթային վիզայի բոլոր դիմողները պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք, որը պետք է տրված լինի վերջին 24 ամիսների ընթացքում և ներառի դիմողի ներկա ու նախկինում ունեցած բոլոր անուններն ու ազգանունները։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

«Դատվածություն չունենալու մասին տեղեկանք պետք է ներկայացնել ներկայիս բնակության երկրից (6 ամիս և ավելի բնակության դեպքում), ծննդավայր երկրից (6 ամիս և ավելի բնակության դեպքում), բոլոր այն երկրներից, որտեղ բնակվել են 12 ամիս և ավելի 16 տարին լրանալուց հետո»,- ասվում է հաղորդագրությունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ