Երևանի փոխքաղաքապետը չի բացառել գալիք տարում մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության համար մրցույթի մեկնարկը

Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծային բոլոր փորձաքննություններն արդեն անցկացվել են։

Աայս մասին փետրվարի 20-ի ասուլիսի ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։

Նրա խոսքով, եթե ոչ այս տարվա ավարտին, ապա արդեն գալիք տարում ամենայն հավանականությամբ, կլինի նաև շինարարության մրցույթը։

«Եթե ոչ այս տարի, մյուս տարվանից կսկսենք արդեն շինարարության մրցույթը։ Այդ փորձաքննությունը բավականին ձգձգվել էր, բայց այժմ մենք ունենք այդ արդյունքները, ինչը մեզ թույլ է տալիս գնալ մրցութային ճանապարհով»,- մանրամասնել է փոխքաղաքապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ