Կամրջի վրա հրդեհ է բռնկվել բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար մեքենայում

Փետրվարի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 23:10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակի կամրջի վրա դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել բեռնափոխադրումներ կատարող «Газель» մակնիշի բեռնատարում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կրակի դեմ պայքարել են վարորդը և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները։

Կայքի տեղեկություններով՝ հնարավոր է կազմված փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ