![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Էդգար Գևորգյանն ազատվել է պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Էդգար Ժորայի Գևորգյանին 2026 թվականի փետրվարի 20-ից ազատել պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։
Էդգար Գևորգյանը ՊԵԿ գլխավոր քարտուղար էր նշանակվել 2020-ի հունվարին:
![]()