![]()
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրում է…
Լավ լուր ունեմ։
Ռուսաստանի Դաշնությունը սկսել է հավասարը հավասարի ձևաչափով շփվել Հայաստանի Հանրապետության հետ։
ՌԴ պատրաստակամությունը վերանորոգել Ախուրիկ–Երասխ երկաթգիծը ցույց է տալիս, որ երբ Հայաստանը ԱՄՆ առաջարկների և աջակցության վրա աներկբա հենվելով սկսում է սեփական շահ ձևավորել և սպասարկել, բոլորը ստիպված են հաշվի նստել նրա հետ։ Ի դեպ, Ադրբեջանն էլ Արցախի խնդրում ամուր հենվում էր Թուրքիայի վրա, և դա էր պատճառը, որ ՌԴ-ն թույլ տվեց 44-օրյա պատերազմը և ստիպված եղավ Ադրբեջանի հետ շփվել հավասարը հավասարի հարթությունում։
Հիմա մենք ՌԴ-ի հետ շփման հավասար հարթությունում ենք։
Ծնկի իջած վիճակից ոտքի ենք կանգնում, և սա պետք է շարունակել, որովհետև հակառակ դեպքում դա տանելու է նոր պատերազմի և ինքնիշխանության կորստի։
Ի դեպ, հետաքրքիր փաստ է, որ ռուսահպատակ կուսակցությունների հետ ՌԴ-ն վարվում է այնպես, ինչպես նախկինում վարվում էր ՀՀ իշխանությունների հետ՝ նրանց կարծիքը հաշվի չառնելով, նրանց դժվարությունները չնկատելով և ստիպելով նրանց տեսակետներ հայտնել ու լուրջ ծախսեր անել ընդ որում՝ սեփական ՄԻՋՈՑՆԵՐԻՑ։ Իսկ գործող իշխանության հետ այժմ շփվում է հավասարի սկզբունքով՝ պատրաստակամություն հայտնելով վերակառուցել երկաթգծերը ու փառք Տիրոջը…
![]()