Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կժամանի Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, փոխանցում են ԶԼՄ-ները։

Մակրոնը Երևանում կլինի 2 օր, նախատեսված են երկկողմ հանդիպումներ ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:

Նախորդ անգամ Էմանուել Մակրոնը Հայաստան է ժամանել 8 տարի առաջ` 2018 թվականին` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին։

Մինչ այդ Ֆրանսիայի նախկին նախագահները 4 անգամ են այցելել Հայաստան` Ժակ Շիրակը 2006թ.ին, Նիկոլա Սարկոզին 2011թ.-ին և Ֆրանսուա Օլանդը` 2014 և 2015 թվականներին։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին հրավիրված են մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և առաջնորդներ ևս:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ