Այս պահին Արմավիրի մարզում խոշորամասշտաբ խուզարկություններ են. մանրամասներ

Այս պահին ՆԳՆ քրեական ոստիկանությունը խոշորամասշտաբ խուզարկությունն է իրականացնում Արմավիրում:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս պահին ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Արմավիրի մարզի մի շարք հատվածներում, այդ թվում՝ Մերձավանում, խուզարկություններ է իրականացնում։

ՆԳՆ-ից հաստատեցին մեր տեղեկությունը՝ մանրամասներ չհայտնելով։

«ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ Արմավիրի մարզի շուրջ երկու տասնյակ հասցեներում իրականացնում են խուզարկություններ»,- հայտնել են կառույցից:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ