Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք է վերադառնում խաղաղության ավելի մեծ վստահությամբ:

«Կարոտեցի Հայաստանը։ Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ»,- գրել է վարչապետը՝ կից հրապարակելով տեսանյութ ինքնաթիռից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ