Բա կուշտ մարդը հավելագրումներ կանի դպրոցի, բուժհաստատության, սահմանամերձ համայնքի ու քաղաքացու վրա՞․ Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀԷՑ-ի հավելագրումներին։

Պատգամավորը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ այն վերնագրելով․ ««Կուշտ» մարդիկ, ու ՀԷՑ-ի անկուշտ հավելագրումները»։

«Որոշ շրջանակներ ասում են՝ թե կուշտ մարդիկ են, և կուշտ մարդ է գալու Հայաստանում իշխանության։ Այս հայտարարությունների ֆոնին երբ նայում ես ՀԷՑ-ի հավելագրումները՝ հարց է առաջանում․ բա կուշտ մարդը հավելագրումներ կանի դպրոցի վրա, բուժհաստատության վրա, սահմանամերձ համայնքի ու քաղաքացու վրա՞։

Փաստերը հակառակի մասին են խոսում»,- ասել է Ղազարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ