Ձեռքսեղմում՝ «խաղաղություն» բառի ֆոնին․ ինչը թվաց պարզ զուգադիպություն, խորը խորհրդանշական իմաստ ունի․ Հաջիև

Մեծ տառերով գրված «խաղաղություն» բառի ֆոնին Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը ձեռք են սեղմում։ Այն, ինչը կարող է թվալ պարզ զուգադիպություն, խորը խորհրդանշական իմաստ ունի։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը։

«Նախագահ Դոնալդ Թրամփը, որպես Խաղաղության խորհրդի հիմնադիր նախագահ, ևս մեկ անգամ ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հետ կապված օրակարգի կարևորությունը»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաշինգտոնում ընթացող «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել էր Հայաստան-Ադրբեջան հակամարտության դադարեցմանը և խաղաղության հաստատմանը։ Թրամփի հորդորով Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը ձեռքսեղմում էին ունեցել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ