![]()
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանը կարծում է, որ եթե գնում ենք աշխարհամասերը իրար միացնելու ճանապարհով, ապա երկաթուղին դառնալու է գլխավոր խնդիրներից մեկը, և հարցը պետք է արագ կարգավորել:
«Հարցը պետք է արագ լուծվի, երկաթուղին պետականացվի, ռուսի ասած՝ послезавтра տրամաբանությամբ չպետք է գործենք»,- ասում է նա:
Ըստ նրա՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՌԴ-ն դեմ է խաղաղությանը, Հայաստանի սահմանների ապաշրջափակմանը և Թրամփի ծրագրին. «Ռուսաստանը խաղը տանուլ է տվել, Թուրքիան ու Ադրբեջանը այլևս նրա համար գործիք չեն»:
Անդրադառնալով եկեղեցու վերնախավի շուրջ ստեղծված իրավիճակին՝ վերջինս նկատում է՝ Հայ առաքելական եկեղեցին գնացել է սխալ ճանապարհով: Ադամյանը միաժամանակ համոզմունք է հայտնում, որ կաթողիկոսությունը անհնար է Հայաստանից տեղափոխել:
Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, զրուցակիցը նշում է. «Քոչարյանը ում քոքը մաշեցրեց՝ ինքն ի՞ր, ում համար է գաղտնիք, որ հիմա էլ ամեն ինչ նրա համար են անում: Ռոբերտ Քոչարյանը և Սամվել Կարապետյանը հայտնվելու են փոսում, որ փորել են ուրիշների համար: Բոլորը կառավարվում են մեկ կենտրոնից»:
Անահիտ Ադամյանի հետ հարցազրույցը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում կարող եք դիտել տեսանյութում:
![]()