![]()
«Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանը կարծում է, որ հայկական կողմը տարբեր սցենարային լուծումներ ունի Հարավկովկասյան երկաթուղու մասով. «ՀՀ-ն պետք է հստակ ցույց տա, որ իր շահերը չի կարող մի կողմ դնել»:
Ըստ նրա՝ այսօր Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից դարձել է փոխկախվածություն, և երկկողմանի զգուշավորություն է ցուցաբերվում:
Զրուցակիցը նկատում է՝ TRIPP-ը շատ լուրջ նշանակություն ունի շատ երկրների համար, և այն մաքուր հայ-ամերիկյան նախագիծ է:
Վերջինս այն համոզմանն է, որ ռուսական կողմն ամեն ինչ անելու է, որ վարկաբեկի, և այն իրականություն չդառնա:
Մովսեսյանն ասում է՝ Ռուսաստանը ոչ միայն վնասակար դերակատար է, այլ նաև չի կարողանում կատարել իր պարտավորությունները:
Խոսելով ներքաղաքական իրողությունների մասին՝ նա նկատում է՝ այսօր չկա այնպիսի ուժ, որ ավելի լավ ժողովրդավարությամբ և արտաքին հարաբերություններով հակադրվի իշխող ուժին։
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()