Տեսեք ինչ հիացած է Թղթյա Լեդին այս վարձկան դիշովկով

Գարիկ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ապա տեսեք` ի~նչ հիացած է ով Թղթյա Լեդին այս վարձկան դիշովկով: Բայց դա մի կողմ, դրա մասին հետագայում կխոսենք:

Ուրեմն այս դզած փչած սուպերիրավաԲԱՆը հաթաթաներ է տալիս , նարցիսիզմի (ինքնասիրահարվածության) մեջ մեղադրում ներկա իշխանության ներկայացուցիչներին, փաստացի նախագահին դավաճան անվանում ու միաժամանակ տարօրինակ ամնեզիկ հիստերիայի մեջ է ընկել, կարծես թե մոռացել է , թե ո’վ էր ինքը, ո’վ իրեն առաջին պլան բերեց, հետո առաջ բրդեց, թե ում համար էր նա ծառայում, մարդկանց ոնց էր ճակատագրեր խեղում ,ինչու ոչ հանցավոր անգործության պատճառով , եթե կյանքեր չէ, ապա կյանք խլում ու թե ինչպես նախկինում թքաց ուներ ցանկացած այլ կարծիքի վրա, հիմա առավել եւս էլ չեմ ասում , որ մինչեւ այսօր իր արած չարածների համար գեթ մեկ զղջման փորձ ,լավ անգամ իմիտացիա չի արել:

Այս ու նմանատիպ մետաստազիկ արարածները , որոնց արդեն մեկ տարի է մերժել ենք, բայց անընդհատ քիմիոթերապիայի ենք ենթարկում, չեն ցանկանում նահանջել, որ բուժենք Հայաստանը, դեռ մի բան էլ ավել ` անընդհատ թույնի չափաբաժինը ավելացնում են:

Նա շարունակ բոլորին վիրավորում է դիլետանտության մեջ, բայց ես ավելին քան համոզված եմ, նա ՀՀ առաջին դիլետանտն էր ու է որ կա, ճիշտ է հիմա ավելի քրտնաջան է աշխատում, բայց ամեն ինչը կոսմետիկ մակարդակով, այդքանը հերիք չէ, նա սպառնում է հետագայում շատերին ցավոտ օստրակիզմի ենթարկել, այն է վտարել Երկրից:

Սիրելի հայրենակիցներ, կուզենաք իմ կոչը` որպես անձերի դեմ պայքար , քաղաքական ռասիզմ, հնի բացարձակ մերժում, չգիտեմ էլ ինչ որակեք, միեւնույն է չպետք է թողնենք, որ Արփինեի նմանները ` նոր անփորձ քաղաքական կույսերին գայթակղելու միջոցով, քաղաքական ռեբրենդինգի ենթարկվեն, ինձ ընդհանրապես չի հուզում նրա ու նրա նմանների ճակատագրերը, թող արտագաղթեն , ընդհատակյա անցնեն, միայն թե չքվեն աչքներիցս, նրանց բանդայի պատճառով միլիոնավորներն են զրկվել իրենց ունեցածից ` սովի մատնվել, արտագաղթել , կյանքից հեռացել…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ