Նոր նշանակում ՔԿ-ում

Արամ Ղուկասյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

Արամ Արայի Ղուկասյանի կենսագրությունը

Ծնվել է 1993 թվականի օգոստոսի 1-ին, Արմավիրի մարզի Արաքս գյուղում:

Աշխատանքային գործունեություն

2023-2026 թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի տեղակալ.

2021-2023 թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ.

2019-2021 թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ.

2018-2019 թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ:

Կրթություն

2017 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2019 թվականին՝ նույն բուհի մագիստրատուրան:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

2011-2013 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած չէ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ