![]()
Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է Չարլզ III թագավորի կրտսեր եղբորը՝ 66-ամյա արքայազն Էնդրյուին ամերիկացի ֆինանսիստ և երեխաների սեռական շահագործման խմբի ղեկավար Ջեֆրի Էփշտեյնի գործի հետաքննության շրջանակներում, հաղորդում է BBC-ն։
«Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը ձերբակալվել է և մնում է կալանքի տակ պաշտոնեական չարաշահման կասկածանքով»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։
Ոստիկանությունը պարզաբանել է, որ ձերբակալությանը նախորդել է առկա ապացույցների «մանրակրկիտ գնահատումը»։ Հայտարարվել է քննություն։ Խուզարկություններ են անցկացվում նաև Բերքշիրի և Նորֆոլկի այն հասցեներում, որոնք կապված են արքայազնի հետ։
Քննիչների խոսքով՝ կասկածները վերաբերում են արքայազն Էնդրյուի՝ Մեծ Բրիտանիայի առևտրային ներկայացուցչի պաշտոնավարման ժամանակահատվածին։ Գործի նյութերը ներառում են փաստաթղթեր, որոնք, ենթադրաբար, փոխանցվել են Ջեֆրի Էփշտեյնին։
Հետաքննվում են նաև այն մեղադրանքները, որ Էփշտեյնը կին է ուղարկել Մեծ Բրիտանիա՝ արքայազնի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար։ Էնդրյուն նախկինում կտրականապես հերքել էր բոլոր մեղադրանքները։
Մեծ Բրիտանիայի թագավորի եղբայրը սկանդալի կիզակետում էր հայտնվել մի քանի տարի առաջ մանկապիղծների միջազգային ցանցի հիմնադիր, ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի պատճառով։ Այդ սկանդալի հետևանքով Էնդրյուն ստիպված էր հրաժարվել արքայազնի տիտղոսից։
![]()