Որոշ տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Փետրվարի 19-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Արթիկի, Աշոցքի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Անիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ