![]()
«65+ տարիքի քաղաքացիները, որոնք նախկինում իրենց կենսաթոշակից ամսական միջինը 20 հազար դրամ ծախսում էին դեղեր գնալու համար, հիմա չեն ծախսում, ու դրա դիմաց վճարում է պետությունը»:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«2026թ․ հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում 65+ տարիքի անձինք շատ մեծ ֆինանսական խնայողություններ են իրականացնում: Քաղաքացիների՝ տարիներով կուտակված առողջական խնդիրները, ի վերջո, լուծում են ստանում:
65+ քաղաքացիների համար առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում կան դեղեր, որոնք ամբողջությամբ է փոխհատուցում պետությունը. հասանելի դեղերի ցուցակը հրապարակված է, և կան դեղեր, որոնց համար գործում են համավճարներ»,- նշել է նա:
![]()