![]()
Zarkerak.am-ը գրքի տոնին ընդառաջ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է, թե ինչ գիրք է նախարարն այժմ կարդում, ինչ խորհուրդ կտա կարդալ և կա արդյոք գիրք, որը կցանկանար երկրորդ անգամ կարդալ:
-Այս պահին ի՞նչ գիրք եք կարդում:
-Ռոջեր Ժելյազնիի «Ամբերի քրոնիկոնը»:

-Սիրելի 3 գրքեր, որո՞նք խորհուրդ կտայիք կարդալ:
-Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան», Ֆրենք Հերբերթի «Դյուն», Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» (Գահերի խաղը):

-Ի՞նչ գիրք եք նվիրելու այս տարի գրքի տոնին և ի՞նչ գիրք կցանկանայիք նվեր ստանալ:
-Գրքի տոնն այս տարի համընկավ երիտասարդների հետ իմ հանդիպման հետ, որի ավարտին գիրք եմ նվիրել քննարկմանն իրենց հարցերով առավել ակտիվ մասնակցած երիտասարդներին:
-Ամենատպավորված 1 գիրք, որը կցանկանայիք երկրորդ անգամ կարդալ:
-«Վարպետը և Մարգարիտան»:
![]()