![]()
Տեղեկություններ կան, որ կանայք կռվել են օծանելիքի համար։ Վեճի ընթացքում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող կինը ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել մյուսին։
Մեր տեղեկություններով՝ երեկ կեսգիշերին մոտ Արտաշատի հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում գանգուղեղային վնասվածքով 64-ամյա մի կին է տեղափոխվել Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Նրա դեմքին ու գլխին բազմաթիվ վնասվածքներ կան։ Կինը բնակվում է Արտաշատում գտնվող չգործող բուժհաստատության շենքում։ Նրան դաժան ծեծի է ենթարկել նույն շենքում ապրող 53-ամյա մի կին։
Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ նրանք վիճել են օծանելիքի համար, որի ընթացքում կանանցից կրտսերը ալկոհոլի ազդեցության տակ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել ավագին, ինչի հետևանքով վերջինս գիտակցությունը կորցրել է ու տեղափոխվել հիվանդանոց։ Ծեծված կինն այս պահին կոմայի մեջ է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
![]()
Չգործող բուժհաստատության շենքում ուրիշ ապրողներ էլ կան, որոնց պատմելով՝ Արտաշատի ոստիկանները, կատարվածի մասին տեղեկանալով, անմիջապես եկել են ու ծեծող կնոջը տարել բաժին։ Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։
![]()
աղբյուրը՝ armeniasputnik.am
![]()