Բավականին ծանր է մեր պացիենտների վիճակը. Ավանեսյանը՝ Աջափնյակի միջադեպի մասին

«Բավականին ծանր է մեր պացիենտների վիճակը»:

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների հետևանքով հոսպիտալացված քաղաքացիներին՝ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշել է, որ իրականացվել են անհրաժեշտ բոլոր վիրահատական միջամտությունները:

«Հիմա լրացուցիչ այլ բան չեմ կարող ասել։ Նրանք գտնվում են բժշկական խիստ հսկողության ներքո»,- եզրափակել է նախարարը:

Ինչպես հայտնել էինք, փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ էին հնչել։ Դեպքի հետևանքով նախնական տվյալներով՝ հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:

Երեքի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երեքինը՝ ծանր: Մեկը մահացել է։
Միջադեպի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ կա շուրջ 10 տուժած։ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ