Արագածոտնի մարզում ավտոքարշակի անիվներից մեկը պոկվել է ու հարվածել ընթացող 2 մեքենայի

Փետրվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 21։40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 47 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Ա․-ն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոքարշակով ընթացքի ժամանակ հետևի անիվներից մեկը պոկվել է ու հարվածել ընթացող Արագածոտնի մարզի բնակիչներ 21-ամյա Մարտին Ա․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 38-ամյա Հայկ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել իրավապահները:

Դեպքի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ