ՀՅԴ ներկայացուցիչներն եկեղեցու բակում սադրանքն իրականացրել են Կտրիճ Ներսիսյանի պատվերով

Անցյալ կիրակի օրը Բրբանքի Սրբոց Ղևոնդյանց Մայր Տաճարի բակում տեղի ունեցած անկարգության մասնակիցների ու գլխավոր դերակատարների կրքերը դեռ չեն հանդարտվում։

Նորանոր սադրանքներն ու հակահայաստան արշավները դեռ առջևում են։ Բանն այն է, որ ՀՅԴ-ն կարողացել է խաբել և օգտագործել ԱՄՆ Հայ Մասոնների անունը և թաքնվել նրանց թիկունքում։ ՀՅԴ ներկայացուցիչներն ու գլխավոր դերակատարները Բուն Բարեկենդանի օրը եկեղեցու բակում կազմակերպված սադրանքն իրականացրել են կտրիճ ներսիսյանի անմիջական պատվերով և մանրամասն հրահանգավորվել՝ Հովնան արք. Տերտերյանի դեմ գործելու համար։ ՀՅԴ-ն իրեն հատուկ խորամանկությամբ հրահրված ծեծկռտուքի մեջ ներքաշեց Հայ Մասոններին ինչպես նաև հայ համայնքում վաստակ և հեղինակություն չվայելող մի շարք անհատների։

Ամենավերջին խուլիգանին վայել հայհոյանքներով աչքի ընկած Բեդրոս Հաչյանն օրինակ նույնիսկ ՀԱՍԵ անդամ չէ և տարիներ շարունակ իր եթերներով լուտանք է տեղում ՀԱՍԵ ուղղությամբ, ամենավերջին հայհոյանքներով հիշելով հենց կտրիճ ներսիսյանին։ Դե նորություն չէ որ կտրիճ ներսիսյանը նույնիսկ սատանայի հետ համագործակցելուց չի խորշի։ Անկարգության մասնակիցների մեջ անզեն աչքով էլ տեսանելի են ամենատարբեր աստիճանի դասալիք ինչպես նաև Արցախը և Հայաստանը թալանած զինվորականներ, ոստիկաններ, ամենատարբեր տրամաչափի այլ ուժայիններ։ Քիչ չեն նաև շոու բիզնեսի ներկայացուցիչ երգիչ-դերասանները և զորացրված այլ արվեստագետներ։

Հավելենք, որ նրանց մեծ մասն ԱՄՆ-ում է հայտնվել անօրինական եղանակով և դեպորտի/արտաքսման եզրին է։ Զարմանալի չէ, որ սույն անօրինական ճանապարհով ԱՄՆ-ում հայտնված «եկեղեցասեր-ազգափրկիչների» գործերը դատարաններում են հենց ՀՀ-ի դեմ հայցերով և հենց այդ փաստի չարաշահումով էլ անկարգության կազմակերպիչները կարողացել են ն
հիմարացնել նրանց, որ հակակառավարական անկարգություններին մասնակցելը կարող է մեծացնել նրանց շանսերը դատարանում, որպեսզի նրանք կարողանան ԱՄՆ-ում ապրելու իրավունք ձեռք բերել։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ