Ինչ քայլեր պետք է կատարեն Ղարաբաղից տեղահանված ընտանիքները, որոնց բնակապահովման դիմումները մերժվել են. ԱՍՀ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին դիմած քաղաքացիները, որոնք մերժվել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) տվյալների շտեմարանում տվյալների բացակայության հիմքով, կարող են դիմել միջգերատեսչական հանձնաժողովին՝ համապատասխան փաստաթղթերը ներկայացնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

«Այս գործընթացում որևէ այլ անձի, վճարովի ծառայության կամ կառույցի դիմելու անհրաժեշտություն չկա, քանի որ հանձնաժողովը դիմումներն ընդունում է բացառապես մերժված քաղաքացիների անունից, ինչից հետո դիմումները սահմանված կարգով ուսումնասիրվում են՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով այլ գերատեսչությունների հետ»,- ասվում է ԱՍՀ խոսնակի էջում տեղադրված հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ