![]()
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հիշեցրել է, որ Ռուսաստանը գրեթե 20 տարվա ընթացքում ավելի քան 30 միլիարդ ռուբլի է ներդրել հայկական երկաթուղիներում:
Հետևաբար ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունների ներկայիս մտադրությունը՝ փոխարինել Ռուսաստանին երկաթուղային ոլորտում, «դիվանագիտականորեն ասած՝ չհիմնավորված է»:
Այս մասին Շոյգուն ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
«Հարավկովկասյան երկաթուղիները տեղափոխում են Հայաստանի կարիքների համար անհրաժեշտ բոլոր բեռները: Կասկածում եմ, որ այլ երկրներից որևէ ընկերություն կարող է փոխարինել Ռուսաստանի Հարավկովկասյան երկաթուղիներին»,- նշել է Շոյգուն:
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատասխանատու կերպով կատարում է հայկական երկաթուղիների կոնցեսիոն պայմանագրի պայմանները: Երկաթուղիները մեկ այլ երկրի փոխանցելը կարող է հանգեցնել հանրապետության համակարգի «մեկ գիշերվա փլուզմանը»:
Շոյգուն նաև հույս ունի, որ Երևանը երկրի երկաթուղիների վերաբերյալ որոշումներ կկայացնի՝ հիմնվելով միայն իր քաղաքացիների շահերի վրա:
![]()