![]()
Ֆեյսբուքյան օգտատեր Արա Հակոբյանն իր էջում անդրադարձել է Հայաստանյան ընդդիմությանը։
Լավ, այս աստիճանի դավաճա՞ն…
Երեկ Պետրոսի մոտ հարցազրույցի ժամանակ Գագիկ Ծառուկյանի հետ միավորված Անդրանիկ Թևանյանը խոստովանեց, որ չի բացառում, որ ընտրություններից հետո իրենք կմիանան Ռոբերտ Քոչարյանին կամ Սամվել Կարապետյանին և միասին Գյումրի-2 կանեն:
Ի՞նչ է ստացվում՝ այս անհայրենիքներն արդեն նախապես պայմանավորված և գծած գնում են երկիրն ապականելու ճանապարհով, իսկ ժողովրդի աչքին թոզ փչելու համար ձևականորեն ցույց են տալիս իբր առանձին են իրարից: Ժողովուրդ ջան, սրանք նույն դավաճան կուտոկն են, ում հրամայված է քանդել մեր հայրենիքը ու դնել օտարի ոտքերի տակ:
Իսկ, հիմա ուզում եմ հիշեցնել, թե ով է Անդրանիկ Թևանյանը: Ուրեմն սրա ճղճիմությունը երևաց դեռ 2018-ին, երբ պաշտոնի ակնկալիքով մաշեցնում էր պաշտոնյաների դռները, բայց երբ հասկացավ, որ լափաման արդեն չկա ու իրեն պաշտոն չեն տալու՝ անմիջապես դարձավ ընդդիմադիր ու հայտարարեց, որ Հայաստանը կործանվում է:
Բա ժողովուրդ ջան, իսկ դուք մտածում էիք նորմալ մա՞րդ է, չէ, չէ սա շարքային դավաճան է, ով գումարի ու պաշտոնի դիմաց հայրենիքը կփռի այլոց ոտքերի տակ:
![]()