![]()
Կտրիճ Ներսիսյանի հետ ասոցացված տարբեր լրատվականներ լուրեր տարածեցին, որ փետրվարի 17-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում իր աշխատանքներն է սկսել Եպիսկոպոսական հավաքը։
«Մինչև վերջին պահը հավաքի օրակարգը, քննարկվող նյութերի ծավալը և ժողովից մեկ սանդղակ ներքև իջեցված հավաքի լիազօրություններն ինչքան են և ինչպիսին են։
Մեր ունեցած տեղեկություններով Կտրիճ Ներսիսյանի եղբոր Եզրաս Ներսիսյանի պարագլխությամբ խամաճիկ և փողոցային խուժանի տրամաբանությամբ գործող եպիսկոպոսները հավաքի վերջում հրապարակելու են ՀՀ Կառավարության դեմ և հակապետական կոչեր և ձևակերպումներ պարունակող մի տեքստ, որ ոչ մի կապ չունի ՀԱՍԵ բուն առաքելության և ՀՀ լավագույն շահերի հետ։ Տեքստն ինչպես միշտ պատրաստվել է նախապես, Կտրիճ Ներսիսյանի օտարերկրյա պատվիրատուների ցուցումներով։
Ավստրիայի հավաքին մասնակցող 25 եպիսկոպոսների մեջ է նաև Կտրիճ Ներսիսյանի հրաժարականի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անհետաձգելի բարեկարգության պահանջով հանդես եկած նախաձեռնող խմբի անդամ ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հովնան սրբազանը պատշաճ ընթացակարգով նախ տեղեկագրել էր Մայր Աթոռ, ժողովին իր մասնակցության վերաբերյալ, ինչպես նաև իր բողոքի և անհամաձայնության, բարեկարգության կարոտ կետերի վերաբերյալ պնդումները ձևակերպել էր օրպես ժողովի օրակարգ ներառնվելիք և քննարկվելիք նյութ ու դարձյալ ուղարկել Մայր Աթոռ։ Հովնան սրբազանը նաև պատշաճ ձևաչափերով բացատրել և քննարկել է ժողովին իր մասնակցությունը բերելու անհրաժեշտության վերաբերյալ թեմի հոգևորականաց, թեմական ու համայնքային կառույցների հետ։ Սրբազանը ժողովրդավարական, ժողովական մշակույթի կրող եկեղեցական է, որ գերազանցապես տիրապետում է ՀԱՍԵ խնդիրներին, աստվածաբանությանը, պատմությանը, ավանդությանն ու կանոններին և խնդիրների լուծման ընկալյալ ընթացակարգերին։ Սրբազանն, ինչպես ամենատարբեր առիթներով կրկնել է, կողմ է որպեսզի հարցերը քննարկվեն և լուծումներ տրվեն բացառաբար կանոնական և ժողովական ատյաններում։
Կոնոնական և ժողովական ատյաններն էլ պիտի գործեն բացառաբար թափանցիկության և հաշվետվողականության պայմաններում։ Այլ կերպ ասած, զոռբայություն, ուժի իրավունք, բոլորով մեկի վրա հարձակվելու ոհմակային մտածելակերպ խորթ են թե Եկեղեցու կանոնական ատյանների էությանը և թե ՀՀ Կառավարության և անձամբ վարչապետ Փաշինյանի որդեգրած քաղաքականությանը։ Ահա վերոհիշյալ կանոնական և ժողովական մի ատյան ըստ Հովնան Սրբազանի պիտի լիներ եպիսկոպսական ժողովը, որին պիտի ներկա լիներ նաև Կտրիճ Ներսիսյանը և որի ներկայությամբ իր դատը պաշտպանելու և ՀԱՍԵ-ն ստեղծված ծանր կացությունից, կանոնական և հոգևոր խորը ճգնաժամից հանելու իր տեսլականի մասին բարձրաձայնելու մտոք է սրբազանը ժողովին մասնակցելու որոշում կայացրել։
Թե ինչո՞ւ Կտրիճ Ներսիսյանն ու իր շրջապատը, որոշեցին ժողովը Մայր Աթոռից դուրս, անհայտ և հայության կյանքի հետ կապ չունեցող մի վայրում գումարել, թե ինչո՞ւ ժողով-հավաքն այնուամենայնիվ գումարվեց, առանց քվորում ապահովելու, սրանք հարցեր են որոնց մինչ այժմ հնչած պատասխանները խիստ ամբավարար են։ Մնում է հուսալ, որ ժողովին մասնակից եպիսկոպոսների մեջ կգտնվեն մարդիկ, որոնք թեև չեն համարձակվի Եզրասի բռնաճնշումներին չենթարկվել կամ կամավոր շողոքորթաբար նրա ուղեծրից ներս չեն հայտնվի։
Համոզված ենք, որ դեռևս կան ժողովական մի քանի եպիսկոպոսներ որոնք վերջնականապես հրաժեշտ չեն տվել բանականությանը և մեծ ջանքերի գնով զերծ կմնան Կտրիճ Ներսիսյանի օտարերկրյա հրահանգիչների ազգադավ ծրագրերից և Հայաստանի Հանրապետության դեմ հայտարարություններով չեն սրի առանց այն էլ չափազանց բարդ իրավիճակը։ Իրականությունից փախչելն անհնար և վնասակար զբաղմունք է։
Անիծաբանությամբ, սպառնալիքներով, լաչառությամբ, շողոքորթությամբ, կույր ձևանալով հարցեր լուծելու կտրիճյան կլանի ժամանակն սպառվել է»,- ասվում է հայտարարության մեջ։
![]()