Այնթապ գյուղում լողավազանի դիմաց 5 հոգով ծեծի են ենթարկել երիտասարդներին․ վիրավորներ կան

Փետրվարի 15-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այնթապ գյուղի շրջանաձև երթևեկության խաչմերուկի մոտ գտնվող հարակից տարածքում՝ «Ջրահարս» կոչվող լողավազանի դիմաց, ծեծկռտուք է տեղի ունենում։

Աղբյուրի հաղորդմամբ՝ պարզվել է, որ ժամը 17։00-ի սահմաններում նշված տարածքում Արարատի մարզի բնակիչներ 24-ամյա Գառնիկ Վ․-ի և 23-ամյա Նարեկ Մ․-ի հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են նշված տարածք «BMW X 5» մակնիշի ավտոմեքենայով ժամանած Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Սևադա Մ․-ն, 16-ամյա Ա․ Մ․-ն, 15-ամյա Ա․ Հ․-ն, 18-ամյա Վանուշ Հ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Ա․ Կ․-ն, որի ընթացքում վարորդ Սևադա Մ․-ն քաշքշել է Գառնիկ Վ․-ին, այնուհետև Ա․ Հ․-ն ձեռքին եղած քարով հարվածել է վերջինիս գլխի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչից հետո Գառնիկ Վ․-ն ընկել է գետնին և նշված ավտոմեքենայից իջած բոլոր անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խուլիգանական դրդումներով ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս և Նարեկ Մ․-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ