![]()
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Վաշինգտոն։
Այստեղ նա հանդիպել է ամերիկա-իսրայելական հասարակայնության հետ կապերի կոմիտեի գործադիր տնօրեն Էլիոթ Բրանդտի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Ավելի վաղ Միացյալ Նահանգներ է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նախատեսվում է, որ Փաշինյանը և Ալիևը փետրվարի 19-ին կմասնակցեն Խաղաղության խորհրդի առաջին նիստին։
![]()