![]()
Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպել է Եվրոպական և անվտանգային քաղաքականության ավստրիական ինստիտուտի (AIES) նախագահ դոկտոր Վերներ Ֆասլաբենդի հետ։
Ինչպես հայտնել է Վիեննայում ՀՀ դեսպանությունը, դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, տարածաշրջանային խաղաղության օրակարգը, TRIPP նախագիծը և այս համատեքստում տեղի ունեցած վերջին զարգացումները։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել արդի աշխարհաքաղաքական իրավիճակի շուրջ, ինչպես նաև քննարկել են Հայաստան-Ավստրիա համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները։
Դոկտոր Վերներ Ֆասլաբենդը միջազգային քաղաքականության և անվտանգության հարցերով ավստրիական առաջատար վերլուծաբաններից է։ Նա հանդիսացել է նաև Ավստրիայում ամենաերկար պաշտոնավարած պաշտպանության նախարարը:
![]()