![]()
Ուրուգվայի Մալդոնադո նահանգի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը:
Ինչպես հայտնել է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը, պաշտոնական արարողությանը հետևել է պատվավոր հյուպատոս Վիլդեր Անանիկյանի կողմից կազմակերպված ընդունելությունը, որին ներկա են գտնվել Ուրուգվայի նախկին նախագահ Լուիս Ալբերտո Լակաժե Էռեռան, Պունտա դել Էստեի քաղաքապետ Խավիեր Կարբաժալը, Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղար Սերխիո Աբրեուն, Բոլիվիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Մարսելո Օրտուստե Գոնսալեսը, խորհրդարանականներ, մի շարք երկրների պատվավոր հյուպատոսներ, հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Իր ելույթում դեսպան Մարիամ Գևորգյանը կարևորել է Ուրուգվայի առավել զարգացած և զբոսաշրջային կենտրոններից մեկում Հայաստանի պատվավոր հյուպատոսության բացումը՝ ընդգծելով, որ այն կարևոր կամուրջ կդառնա երկու երկրների միջև և խթան կհանդիսանա առևտրատնտեսական, մշակութային, կրթական ու զբոսաշրջային համագործակցության ընդլայնման համար:
Ելույթներով են հանդես եկել նաև Պունտա դել Էստեի քաղաքապետ Խավիեր Կարբաժալը և պատվավոր հյուպատոս Վիլդեր Անանիկյանը:
![]()