![]()
Քաղաքագետ Հարություն Մկրտչյանն ասում է՝ բոլոր նրանք, ովքեր ասում են՝ Ղարաբաղը Հայաստանն է հանձնել, գլուխները պատին են տալիս: Ըստ նրա՝ Ղարաբաղը հանձնել է Ռուսաստանի Դաշնությունը:
Վերջինս նաև կարծիք է հայտնում, որ Ռուսաստանից հրահանգներ ստացող քաղաքական ուժերը չեն կարողանա արտաքին քաղաքականության մասով եղած իրավիճակը վիժեցնել. «Սրանք էդքան պլոճիկ չունեն, որ խաղաղության պայմանագիրը վիժեցնեն կամ Ղարաբաղը հետ բերեն»:
Նա կարծում է, որ արմատական ընդդիմադիր ուժերը ցանկանում են Գյումրու ընտրությունների կրկնությունն իրականացնել. «Անդրանիկ Թևանյանը գուցե զանգ է ստացել Ֆիլիպից, որ Ծառուկյանի բլոկով մասնակցի ընտրություններին, Գյումրի երկու անեն: Գյումրի երկու սցենարը կարող է մեր երկրի գլխին դամոկլյան սուր լինել: «5-րդ շարասյուն»-ը առավոտից երեկո Պուտինի ոտքերը լվանում, ջուրը խմում է»:
Հարություն Մկրտչյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին, ասում է. «Ռոբերտ Քոչարյանը նախագահի ինստիտուտը և ժողովրդին հեծնել էր այնպես, ինչպես առյուծին»:
Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալու ցանկություններին, նա ասում է. «Ինչ է, Սահմանադրությունը ձեզ համար զուգարանի թո՞ւղթ է, որ ոնց ուզեք ձեզ հարմար ձևով փոխեք: 30 վրկ խոսեց, մինչև հիմա քրգործի տակ է: Սամվել Կարապետյանը 5 րոպե հայերեն խոսի՝ լեզվի ինսուլտ կստանա»:
Խոսելով Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) մասին՝ զրուցակիցը ընդգծում է. «Կտրիճ Ներսիսյանը կասկածելի պայմաններում է դարձել կաթողիկոս, էդ ո՞ւմ թեթև ձեռքով. թնջուկը պետք է բացվի»:
Եզրափակելով Մկրտչյանը շեշտում է. «Հելնեք վերև, իջնեք ներքև՝ ժողովուրդն ընտրելու է ՔՊ-ին, քանի որ խաղաղություն է բերել»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()