![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ընդդիմադիրների վերջին վերադասավորումներին։
Չախոյանը տեսանյութ է հրապարակել՝ վստահեցնելով, որ Հայաստանը չի լինելու Քոչարյանի ու օլիգարխների գրպանային պետություն:
«Ի վերջո, բոլորը միավորվելու են ու փորձելու են կրկնել Գյումրու հայտնի սցենարը։ Այս ուժերի նպատակը Հայաստանի Հանրապետությունը օլիգարխների գրպանային պետություն սարքելն է»,- ասել է Չախոյանը։
![]()