![]()
Ինչպես հայտնել էինք, փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել։ Դեպքի հետևանքով նախնական տվյալներով՝ հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:
Երեքի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, երեքինը՝ ծանր: Մեկը մահացել է։
Տարածքի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ կրակոցների ձայներ են լսել, հետո նկատել են, որ մեծ թվով երիտասարդներ են վազել շենքի դիմացով։
«Զարմացանք, ով է տեսել օրը ցերեկով քաղաքի կենտրոնում ավտոմատի ձայն, երեխեքն էլ վախեցան»,- ասել է նա։
Միջադեպի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ կա 10 տուժած։ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
![]()