Ինչ վիճակում են Երևանի կրակոցների հետևանքով տուժածները․ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել

Հունվարի 18-ին Երևանի Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դեպքի հետևանքով նախնական տվյալներով՝ հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:

Ինչպես հայտնել է Առողջապահության նախարարությունը, երեքի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երեքինը՝ ծանր:

1 քաղաքացի մահացել է:

Առողջական վիճակի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ավելի վաղ «Արմենիա» ԲԿ-ի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր, որ նախնական գնահատականով՝ տուժածներն ունեն հրազենային վնասվածքներ՝ տարբեր ծանրության աստիճանի։

«Հիմնականում վնասված կրծքավանդակի և որովայնի շրջանում՝ թափանցող վերքեր, թոքեր, որովայնի խոռոչի օրգաններ: 7-ից 2-ի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, որից մեկը վիրահատարանում մահացավ, մյուս 6-ին ցույց ենք տալիս տարբեր բնույթի օգնություն, 3-ն այս պահին վիրահատվում են»,- ասել էր Կուրղինյանը:

Ինչպես հայտնել էինք, Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել։

Միջադեպի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ կա 10 տուժած։ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ