Հայտնաբերվել են մեքենայից գողացված գումարը, թմրամիջոց և փամփուշտներ. ինչ է կատարվել Մասիսում

Փետրվարի 16-ին՝ ժամը 16։40-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Հովտաշատ գյուղում իր «Մերսեդես» մակնիշի մեքենայից գողացել են 1 միլիոն 180 հազար դրամ։

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Հովտաշատ գյուղի 46-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:

Բացատրական աշխատանքների արդյունքում 46-ամյա տղամարդը խոստովանել է արարքը և հայտնել, որ գումարը թաքցրել է տանը։

Համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նա տանը թմրամիջոց է պահում:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 46-ամյա տղամարդու բնակության հասցեում հայտնաբերվել են 1 միլիոն 120 հազար դրամ, մարիխուանա տեսակի թմրամիջոց և ինքնաձիգի փամփուշտներ:

Կատարվում է նախաքննություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ