![]()
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ ընդդիմության այժմյան կարկառուն դեմքերը հանդես են գալիս ընդդեմ խաղաղության:
«Քոչարյանի ու 2 օլիգարխների թիմակիցները ոչ մի կերպ չեն ասում, որ իրենց իշխանության գալու դեպքում ստորագրելու են խաղաղության պայմանագիրը: Ինչ բառախաղի ասես դիմում են, բայց այդ պարզ նախադասությունը չեն ասում»,- նշել է Ռուբինյանն ու հավելել, որ ընդդիմությունը փորձում է խաթարել դժվարությամբ ձեռք բերված խաղաղության ճարտարապետությանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()